Վերջին տվյալներով, որոնք ներկայացրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, միայն Ուկրաինայի մայրաքաղաքում զոհվել է 2 մարդ, վիրավորվել ևս 44-ը, որից 28-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 2 երեխա։
The Kyiv Independent-ի տվյալներով՝ ամերիկյան կողմը բանակցություններում առաջընթաց չի տեսնում, ինչի պատճառով այս այցը կարող էր զուտ խորհրդանշական լինել։
Ռուսաստանը և Ուկրաինան մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ փոխանակվել են ռազմագերիներով։ Երկու կողմն էլ մյուսին փոխանցել են 193 ռազմագերի։
Օրբանն ընդգծել է, որ ուկրաինական իշխանությունները նման գործողությունների դիմել են Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ:
Սպիտակ տունը չի արձագանքել մեկնաբանություն ստանալու վերաբերյալ Bloomberg-ի հարցմանը: Գործակալության զրուցակիցները նշում են, որ որևէ նշան չկա այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կնքել այդ գործարքը:
Զելենսկին նաև նշել է, որ Պուտինը կանգ չի առնի, նույնիսկ եթե նրա պահանջները կատարվեն: Նրա կարծիքով՝ Պուտինին դադար է պետք վերականգնվելու համար, իսկ հետո «նա կցանկանա շարունակել. դա փաստ է»:
РИА Новости-ն էլ գրում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա առաջիկայում։ Ընդորում, Интерфакс-ի աղբյուրն էլ պնդում է, որ նոր բանակցությունների անցկացման հստակ ժամկետներ չկան։
Փետրվարի 17-ին Ժնևում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլի ժամանակ քաղաքական խմբի բանակցությունները «մտել են փակուղի», մինչդեռ ռազմական թևի բանակցությունները «շարունակում են առաջընթաց գրանցել»։
Շվեյցարիայի Ժնևում քաղաքում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային կոչ է արել «շուտափույթ նստել բանակցությունների սեղանին»։